Օրերս լույս տեսավ տպագրված և անտիպ բանաստեղծություններիս նոր հատորը՝ թվով 16-րդը, որում տեղ են գտել տարբեր տարիներին լույս տեսած իմ ժողովածուներից ընտրված, ինչպես նաեւ անտիպ գործեր:
«Խաչքարված երկիր»․ այսպես է կոչվում գիրքը, որը լույս է ընծայել «Հայաստան» հրատարակչությունը:
«Դասական երգի ժառանգորդը» վերնագրով առաջաբանը 2021 թվականին գրել է գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերժ Սրապիոնյանը (1957-1923):
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են բերել գրքիս լույսընծայմանը, այդ թվում նաև գեղարվետական ձևավորողներ՝ գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանին, անվանի դիզայներ Հարություն Սամուելյանին և տպարանի ամբողջ անձնակազմին:
Բաբկեն ՍԻՄՈՆՅԱՆ